Կենսաբանական ակտիվ սննդային հավելում
Պրոբիոտիկ, պրեբիոտիկ և էնտերոսորբենտ։
Պարունակում է՝
Պրոբիոտիկներ 5*10 10 աստիճան ԳԱՄ
Lactobacillus acidophilus
Lactobacillus rhamnosus
Bifidobacterium bifidum
Շտամերն ունեն բարձր անտագոնիստական ակտիվություն ախտածին մանրէների նկատմամբ։
Կաթնաթթվային բակտերիաների բջիջները աբսորբված են ակտիվացրած ցեոլիտների վրա։ Պրեբիոտիկը ստանում ենք պատենտավորված տեխնոլոգիայով գետնախնձորից, որն աճեցվում է հատուկ վերահսկողությամբ, բացառելով որևէ քիմիական պարարտանյութի օգտագործումը: 100%-ոց բնական պրեբիոտիկ է։
Գետնախնձորի կազմի մեջ մտնում են պեկտիններ, շաքարներ, հանքային աղեր, կալիումի, երկաթի, ցինկի, սիլիցիումի միացություններ,սպիտակուցներ, ամինաթթուներ և մեծ թվով վիտամիններ A,E,C,B1,B2։
Ցեոլիտը հրաբխային –նստվածքային ծագման միներալ է, որը ունի երեք առանձնակի ընդգծված, սորբցիոն, իոնոփոխանակման և կատալիտիկ հատկություններ: Անվանումը առաջացել է հունարեն «ZEO» - եռացող և «Lithos»-քար բառերից: Ցեոլիտը իրենից ներկայացնում է SiO4 և AlO4 ալյումոսիլիկատթթվածնային քառանիստ էլեմենտներից բաղկացած բյուրեղացանց, որոնց արանքներում գտնվում են խոռոչներ,որոնցում տեղավորված են կատիոններ (K+, Na+, Ca++ և այլն) և ջուր:
Բուժիչ նպատակների համար օգտագործվում է ցեոլիտներից կլինոպտիլոլիտ տեսակը:
Ցեոլիտի ամենակարևոր հատկությունը դա օրգանիզմի հիմնային կարգավիճակի (pH=7,35-7,45) ապահովումն է, ճնշելով թթվային տիրույթում ակտիվորեն աճող ախտածին մանրէների, վիրուսների և սնկերի բազմացումը:
-ցեոլիտը հանդիսանում է հզոր հակաօքսիդանտ և օրգանիզմում չեզոքացնում է ազատ ռադիկալային միացությունները, որոնց ներկայությունը հնարավորություն է տալիս 60-ից ավելի հիվանդությունների զարգացմանը(աթերոսկլեռոզ, քաղծկեղ,ինֆարկտ,ինսուլտ և այլն):
- ցեոլիտը կլանում և հեռացնում է օրգանիզմից կոնցեռոգեն նյութերը, որոնք առաջանում են պահածոյացման, տապակման, ապխտման, ծխեցման և սննդի այլ վերամշակման ժամանակ:
-ցեոլիտը խթանում է իմունային համակարգի աշխատանքը, արդյունքում օրգանիզմը ակտիվորեն պայքարում է տարբեր վարակիչ հիվանդությունների դեմ:
-ցեոլիտը կարգավորում է օրգանիզմի թթվա-հիմնային հավասարակշռությունը, որի երկարատև խախտումը նպաստում է շաքարախտի, երիկամների, գաստրոէնտերիտի և այլ հիվանդությունների զարգացմանը:
Ինչպե՞ս է աշխատում.
Ադսորբցված պատրաստուկը ապահովում է պրոբիոտիկի բարձր կպչողականություն աղիների լորձաթաղանթի վրա, որն ապահովում է նորմալ միկրոֆլորայի արագ զարգացումը, որի արդյունքում վերականգնվում է նորմալ միկրոֆլորան և ճնշվում է հիվանդածին մանրէների աճը։
Ստամոքսին հասնելով պրեբիոտիկի մանրաթելերը կլանում են ջուրը և վերածվում են գելանման զանգվածի, որը պատում է լորձաթաղանթները և պաշտպանում նրանց գրգռվածությունից։
Անցնելով առաջ՝ գելանման զանգվածը կլանում է ճարպեր, պարզ շաքար և տոքսիններ, որոնք օրգանիզմ են ներթափանցում սննդի հետ։ Մանրաթելերը անփոփոխ հասնում են հաստ աղիք, որտեղ ֆերմենտավորվում են օգտակար բակտերիաներով և խթանում նրանց ակտիվ աճը։
Առողջ միկրոֆլորան ակտիվացնում է իմունային բջիջները, որոնք պայքարում են արյան շրջանառության մեջ ներթափանցող հիվանդածին բակտերիաների և վիրուսների դեմ։
Սնունդն ավելի լավ է մարսվում աղիներում։ Բարձրացնում է սննդարար նյութերի, վիտամինների և հանքանյութերի յուրացումը։ Կալցիումի ավելի ակտիվ յուրացման շնորհիվ աճում է ոսկրերի խտությունը։
Միկրոֆլորայի կողմից սինթեզված տարբեր ճարպաթթուներ (SCFA) ունեն փափկացնող ազդեցություն և բարենպաստ են ազդում հաստ աղիքի աշխատանքի վրա։
Երկար մոլեկուլները տրոհվում են, վերածվելով ֆրուկտոզայի և օլիգոշաքարի, որոնք հաստ աղիքի պատերով ներծծվում են արյան մեջ։
Բարելավելով գլյուկոզայի նյութափոխանակությունը և լյարդի ֆունկցիան կանխում է արյան մեջ խոլեստերինի կուտակումը։ Երակները պահպանում են իրենց առաձգականությունը և չեն «խցանվում» աթերոսկլերոտիկ գնդիկներով։
Ֆրուկտոզան, ինչպես նաև գլյուկոզան, ներառված են բջիջներում տեղի ունեցող նույն էներգետիկ գործընթացներում։ Բայց դա անում է առանց հորմոնային ինսուլինի, որն առանձնահատուկ նշանակություն ունի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։Մարդը ստանում է անհրաժեշտ էներգետիկ սնուցում առանց հիպերգլիկեմայի ռիսկի։
Հանդիսանում է լրացուցիչ ինուլինի, մակրո և միկրո էլեմենտների աղբյուր։
Երեք բաղադրիչների համակցությունը իր հատկություններով գերազանցում է յուրաքանչյուրին առանձին-առանձին։
Ադսոբցված պրոբիոտիկի բջիջները անվնաս անցնում են ստամոքսի թթվային միջավայրով և թափանցում աղիքային տրակտ։
Նախատեսված է դիսբակերիոզի և տարբեր բնույթի թունավորումների բուժման համար, ինչպես նաև, չեզոքացնում է սննդային ալերգենները։
Նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդության և աթերոսկլերոզի առաջացման վտանգը, կարգավորելով խոլեստերինի մակարդակը և արյան PH-ը, քիմիական և ճառագայթային բուժման ինտոքսիկ ազդեցությունը։
Նպաստում է՝
1. Աղիքային առողջ միկրոմիջավայրի ձևավորմանը և վերականգնմանը
2. «վատ» խոլեստերինի նվազեցմանը արյան մեջ
3. Իջեցնում է արյան ճնշումը
4. Կանխում է սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացումը
5. Մագնեզիումի յուրացմանը, որն ազդում է մոտ 300 ֆերմենտների ակտիվացմանը, որոնք
պատասխանատու են սրտանոթային համակարգի ֆունկցիաների կարգավորմանը
6. Իմունիտետի ձևավորմանը
7. Բարելավում օրգանիզմի դիմադրողականությունը
8. Տոնուսի բարձրացմանը
9. Կանխում է ախտածին մանրէների աճը և զարգացումը
10. Օստեոպարոզի և ռևմատոյիդ արթրիտի բուժմանը
11. Օրգանիզմի դիմադրողականության ամրապնդմանը
12. B, PP, K վիտամինների սինթեզմանը
13. D, E վիտամինների, երկաթի, կալցիումի, յոդի, սելենի յուրացմանը:
Օգնում է նվազեցնել կալորիաների քանակությունը, կանխել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ տատանումները և նվազեցնել լյարդի ծանրաբեռնվածությունը։
Օգնում է հաղթահարել փորկապությունը/փորլուծությունը և դրանից առաջացած հետևանքները։
Օգտակար է վիրուսային հեպատիտ B կամ վիրուսային հեպատիտ C ունեցող քրոնիկ հիվանդների համար։ Կրճատում է օգտագործվող կալորիաների քանակը և բարելավում նյութափոխանակությունը։
Օգտագործումը կարող է կանխարգելել ավելորդ կամ թերի քաշի հետ կապված բարդությունների զարգացումը։
Վերականգնում է աղիքային միկրոֆլորան անտիբիոտիկներից, թունավորումից, մարսողական համակարգի հիվանդություններից, սթրեսից հետո։ Ընդ որում, այն չի ճնշում աղիքների աշխատանքը և կախվածություն չի առաջացնում։
Օրգանիզմից կլանում և հեռացնում է թունավոր նյութեր, ինչի արդյունքում էլ իջեցնում է լյարդի ծանրաբեռնվածությունը և օգնում է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը։
Հեռացնում է սննդային ալերգենները, կարգավորում է մարսողությունը և նյութափոխանակությունը։
Բյուրեղացանցում թթվածնի ատոմների բացասական լիցքերի ավելցուկը հնարավորություն է տալիս կլանելու ծանր մետաղներ, ռադիոնուկլեիդներ, թունավոր գազեր, կապար, սնդիկ, կադմիում, մկնդեղ, ցեզիում, ստրոնցիում նաև խմորիչ սնկեր, բորբոս և այլ վնասակար օրգանական միացություններ։
Ապահովում է կալցիումի հնարավորինս լիարժեք յուրացումը, որն ավելացնում է ոսկրերի խտությունը և ծավալը։ Օգտագործումը կկանխի օստեոպարոզը։
Պահպանում է աղիների լորձաթաղանթը։
Ցուցված է՝
1. Հակաբիոտիկների
2. Քիմիոթերապիայի
3. Ճառագայթաբուժության
4. Ներքին կամ արտաքին թունավորման
5. Վիրահատությունների բացասական հետևանքների կանխարգելման և բուժման համար։
Արտադրվում է պատենտավորված տեխնոլոգիայով միայն Հայաստանի Հանրապետությունում: